Մասիսի բժշկական կենտրոն
Բարի գալուստ Մասիսի բժշկական կենտրոնի պաշտոնական կայք։
Կայքում ներկայացված է տեղեկատվություն բժշկական կենտրոնի գործունեության, մատուցվող ծառայությունների, մասնագետների և բժշկական օգնության կազմակերպման վերաբերյալ։
Այստեղ կարող եք ծանոթանալ կենտրոնի ստորաբաժանումներին և ծառայություններին, գտնել անհրաժեշտ մասնագետին, ինչպես նաև ստանալ այցելության համար անհրաժեշտ տեղեկատվություն։
Մասիսի բժշկական կենտրոնի պաշտոնական կայքը պարբերաբար համալրվում է կենտրոնի գործունեությանը վերաբերող նորություններով և օգտակար տեղեկատվությամբ։

- Ախտորոշում
Հետազոտությունների իրականացում՝ հիվանդությունների, առողջական խնդիրների և դրանց հնարավոր պատճառների ախտորոշման նպատակով։
- Թիմ
Կենտրոնի տարբեր բաժանմունքներում աշխատող բժիշկներ և բուժանձնակազմ՝ համապատասխան մասնագիտական պատրաստվածությամբ։
- Բուժում
Բուժման կազմակերպում՝ ախտորոշման արդյունքների, բժշկական ցուցումների և հիվանդի առողջական վիճակի գնահատման հիման վրա։
Հարգելի՛ այցելու,
Ողջունում եմ Ձեզ Մասիսի բժշկական կենտրոնի պաշտոնական կայքում։
Մեր կենտրոնի գործունեությունն ուղղված է բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը՝ տարբեր մասնագիտական ուղղություններով։
Կայքում կարող եք ծանոթանալ կենտրոնի ծառայություններին, մասնագետներին և գործունեությանը վերաբերող տեղեկատվությանը։
Շնորհակալ եմ մեր կենտրոնի նկատմամբ ցուցաբերած վստահության համար և մաղթում եմ Ձեզ առողջություն։
Հարգանքով՝
Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն
Ա. Աղաջանյան
- 82 440Սպասարկվող բնակչություն
- 200Օրական հաճախումներ
- 430Մատուցվող ծառայություններ
Հիվանդանոցային ծառայություններ
Իմանալ ավելինՀիվանդանոցային ծառայությունները ներառում են վիրաբուժական, թերապևտիկ և ախտորոշիչ ուղղություններ՝ հիվանդների հետազոտման, բուժման և շուրջօրյա բժշկական հսկողության կազմակերպմամբ։
Պոլիկլինիկական ծառայություններ
Իմանալ ավելինՊոլիկլինիկայում կազմակերպվում է արտահիվանդանոցային բժշկական օգնություն՝ առաջնային բուժօգնությունից և մասնագիտական խորհրդատվություններից մինչև ախտորոշիչ հետազոտություններ, ամբուլատոր բուժում և պացիենտների հետագա հսկողություն։
Լրացրեք հայտի ձևը՝ նշելով Ձեր տվյալները և հարցման բովանդակությունը։ Կենտրոնի պատասխանատու աշխատակիցը կկապվի Ձեզ հետ՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար։
Այս բաժնում ներկայացվում են առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, հետազոտություններին և Մասիսի բժշկական կենտրոնի գործունեությանը վերաբերող տեղեկատվական նյութեր։
Մասիսի բժշկական կենտրոն․ ծառայություններ և դիմելու կարգ
Կարդալ ավելինԿանխարգելիչ հետազոտություններ․ երբ և ինչու դիմել բժշկին
Կարդալ ավելինԻնչպես պատրաստվել լաբորատոր և գործիքային հետազոտություններին
Կարդալ ավելին
Կարծիքներ
Հակառակ ընդհանուր պատկերացմանը` Lorem Ipsum-ը այդքան էլ պատահական հավաքված տեքստ չէ: Այս տեքստի արմատները հասնում են Ք.ա. 45թ. դասական լատինական գրականություն. այն 2000 տարեկան է:
Հակառակ ընդհանուր պատկերացմանը` Lorem Ipsum-ը այդքան էլ պատահական հավաքված տեքստ չէ: Այս տեքստի արմատները հասնում են Ք.ա. 45թ. դասական լատինական գրականություն. այն 2000 տարեկան է:
Հակառակ ընդհանուր պատկերացմանը` Lorem Ipsum-ը այդքան էլ պատահական հավաքված տեքստ չէ: Այս տեքստի արմատները հասնում են Ք.ա. 45թ. դասական լատինական գրականություն. այն 2000 տարեկան է:
Այս բաժնում ներկայացված են օգտատերերին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները։
Ինչպե՞ս կարող եմ հաշվառվել բժշկական կենտրոնում (Պոլիկլինիկայում)։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ։
Բժշկական կենտրոնում հաշվառվելու համար կարող եք դիմել կենտրոնի պոլիկլինիկայի մատենավարման բաժին։ Անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
Ինչպե՞ս կարող եմ հերթագրվել բժշկի մոտ։
Բժշկի մոտ հերթագրվել կարելի է բժշկական կենտրոնի մատենավարման բաժին զանգահարելով կամ Armed էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առկա ազատ ժամերին համապատասխան։ Հերթագրման ժամանակ անհրաժեշտ է նշել բժշկին դիմելու նպատակը և ընտրել հարմար օրն ու ժամը։
Ի՞նչ անել, եթե հիվանդի վիճակը հանկարծակի վատացել է։
Հիվանդի վիճակի հանկարծակի վատացման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել շտապ բժշկական օգնության կամ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայությանը։ Կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում պետք է անմիջապես զանգահարել շտապօգնություն։
Բժշկական կենտրոնն ընդունո՞ւմ է շտապ դեպքեր։
Այո, բժշկական կենտրոնում իրականացվում է անհետաձգելի բժշկական օգնություն՝ համապատասխան բժշկական ցուցումների դեպքում։ Շտապ դեպքերի ընդունման և հետագա բուժօգնության կազմակերպման վերաբերյալ որոշումը կայացվում է բուժաշխատողի կողմից՝ հիվանդի վիճակի գնահատումից հետո։
Կարո՞ղ է փաստաթուղթը ստանալ հիվանդի հարազատը։
Բժշկական փաստաթղթերը կարող են տրամադրվել հիվանդին կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձին։ Փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան լիազորությունը հաստատող փաստաթղթեր։
Ինչպե՞ս է իրականացվում հիվանդի ընդունումը ստացիոնար բաժանմունք։
Ստացիոնար բուժման անհրաժեշտությունը որոշվում է բժշկական զննության և համապատասխան բժշկական ցուցումների հիման վրա։ Հոսպիտալացման դեպքում իրականացվում է հիվանդի գրանցում, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում և տեղափոխում համապատասխան բաժանմունք։
Ո՞ւմ կարող եմ դիմել, եթե բժշկական կենտրոնում խնդիր եմ ունեցել։
Բժշկական ծառայության կամ սպասարկման հետ կապված խնդրի դեպքում կարող եք դիմել բժշկական կենտրոնի համապատասխան պատասխանատուին, վարչական անձնակազմին կամ տնօրինությանը։ Ձեր առաջարկը կամ բողոքը կարող եք ներկայացնել նաև սահմանված կարգով՝ գրավոր կամ այլ հասանելի եղանակով։
Ինչպե՞ս կարող եմ օգտվել համընդհանուր առողջության ապահովագրությամբ նախատեսված բժշկական ծառայություններից։
Համընդհանուր առողջության ապահովագրության շրջանակում բժշկական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել բժշկական կենտրոն և պարզել՝ տվյալ ծառայությունը ներառվա՞ծ է ապահովագրական փաթեթում և ի՞նչ պայմաններով է տրամադրվում։ Ծառայության տրամադրման համար կարող են պահանջվել անձը հաստատող փաստաթուղթ, ուղեգիր կամ այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ գործող կարգավորումներին համապատասխան։